TotalFootball.am


20.09.19 20:37

Գվարդիոլան՝ կենտրոնական պաշտպանների վնասվածքների մասին․ «Դա ոչ թե խնդիր է, այլ մարտահրավեր»


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կենտրոնական պաշտպանների վնասվածքների մասին։
«Մենք շատ տարբերակներ ունենք, մեր կազմում կան երիտասարդ խաղացողներ, որոնց վստահում ենք։ Մենք շատ ենք տպավորված նրանցով և վստահում ենք իրենց։
Մենք չենք պատրաստվում դրան վերաբերվել որպես խնդիր, այլ այն ընդունում ենք որպես մարտահրավեր։ Եթե դա չաշխատի, կփորձենք ինչ-որ այլ բան։
Այն բանից հետո, ինչ կատարվել է նախորդ տարիներին, կասկածներ չունեմ այս թիմի վրա։ Իհարկե, պարտությունները հնարավոր են։ Դա ձեր խնդիրն է, եթե մտածում եք, որ մենք չենք կարող պարտվել։ Մենք գիտենք, որ կարող ենք։ Ի՞նչի հետ կասկածներ ունեինք, եթե մենք 8 ամիսների ընթացքում պարտվել ենք մեկ անգամ», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Ջոն Սթոունսի և Էմերիկ Լապորտի վնասվածքների պատճառով «Ման Սիթիում» մնացել է մեկ առողջ նորմալ կենտրոնական պաշտպան՝ Նիկոլաս Օտամենդին։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կենտրոնական պաշտպանների վնասվածքների մասին։

«Մենք շատ տարբերակներ ունենք, մեր կազմում կան երիտասարդ խաղացողներ, որոնց վստահում ենք։ Մենք շատ ենք տպավորված նրանցով և վստահում ենք իրենց։

Մենք չենք պատրաստվում դրան վերաբերվել որպես խնդիր, այլ այն ընդունում ենք որպես մարտահրավեր։ Եթե դա չաշխատի, կփորձենք ինչ-որ այլ բան։

Այն բանից հետո, ինչ կատարվել է նախորդ տարիներին, կասկածներ չունեմ այս թիմի վրա։ Իհարկե, պարտությունները հնարավոր են։ Դա ձեր խնդիրն է, եթե մտածում եք, որ մենք չենք կարող պարտվել։ Մենք գիտենք, որ կարող ենք։ Ի՞նչի հետ կասկածներ ունենանք, եթե մենք 8 ամիսների ընթացքում պարտվել ենք մեկ անգամ», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Ջոն Սթոունսի և Էմերիկ Լապորտի վնասվածքների պատճառով «Ման Սիթիում» մնացել է մեկ առողջ նորմալ կենտրոնական պաշտպան՝ Նիկոլաս Օտամենդին։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0