TotalFootball.am

20.09.19 21:53

«Լիվերպուլը» պատրաստ է Մանեին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Լիվերպուլը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը վինգեր Սադիո Մանեի հետ, հաղորդում է Marca-ն՝ հղում անելով անգլիական ԶԼՄ-ներին։
«Կարմիրներն» արդեն 27-ամյա խաղացողի համար նոր առաջարկ են պատրաստում, որի համաձայն նա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Մերսիսայդյան ակումբը մտադիր է ավելացնել սենեգալցու աշխատավարձը՝ շաբաթական 170 հազար եվրոյից հասցնելով 250 հազարի։ 
Ներկա պահին «Լիվերպուլի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը համարվում է Մոհամեդ Սալահը։ Եգիպտացին տարեկան վաստակում է մոտ 12 մլն եվրո։ Մանեից շատ թիմում ստանում են նաև Վիրջիլ Վան Դեյկը և Ռոբերտո Ֆիրմինոն՝ տարեկան 10,5 մլն եվրո։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0