TotalFootball.am

20.09.19 22:17

Կասանո․ «Մեսսին պատմության լավագույն խաղացողն է»

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծում է, որ երկրի չեմպիոն այս մրցաշրջանում կդառնա «Ինտերը»։ Չեմպիոնների լիգայում հարձակվողը հույս ունի տեսնել «Բարսելոնայի» հաղթանակը՝ ընդ որում հարձակվողը ժամանակին պաշտպանել է կատալոնացիների սկզբունքային մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» գույները։
««Ինտերը» կնվաճի Սկուդետոն։ Իմ ընկեր Մոնտելայի «Ֆիորենտինան» կլինի գլխավոր անակնկալը։ Այն քիչ թիմերից մեկն է, որը գիտի, թե ինչպես խաղալ ու դրանից բավականություն ստանալ։
Բալոտելին ամեն ինչ ունի, որպեսզի լավ մրցաշրջան անցկացնի ու մի քանի գոլեր խփի։ Նա լավ ֆուտբոլիստ է, ինչպես մյուսները հավաքականում։
«Ինտերը» հեռու կգնա Չեմպիոնների լիգայում, նրանք ավելի ուժեղ կազմ ունեն, քան «Բորուսիան»։ «Նապոլին» ու «Յուվեն» խնդիրներ չեն ունենա։ «Ատալանտան» նույնպես լավ շանսեր ունի։
Հուսով եմ, որ Չեմպիոնների լիգան կհաղթի «Բարսելոնան»։ Ես երկրպագում եմ Մեսսիին, պատահական չէ, որ իմ երկրորդ որդուն անվանում են Լիոնել։ Նա պատմության լավագույն խաղացողն է, ինչպես Ֆեդերերը թենիսում։ Կա Ռոջերը և կան մնացածները», - Կասանոյի խոսքերն է մեջբերում Corriere della Sera-ն։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0