TotalFootball.am


21.09.19 18:38

Զիդան. «Ինձ չեն անհանգստացնում Մոուրինյուի մասին խոսակցությունները»


«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուի վերաբերյալ տարածված շշուկների մասին: Ըստ լուրերի՝ Մոուրինյուն կարող է փոխարինել Զիդանին «Ռեալում»: 

«Եթե հետևեմ լուրերին, ապա այնտեղ գրված կլինի, որ ես այլևս այստեղ չեմ: Ես ինձ վստահ եմ զգում: 

Սովորել եմ երբեք չհանձնվել և պայքարել մինչև վերջ: Չեմ մտածում հեռանալու մասին: Մտածում եմ միայն «Սևիլյայի» դեմ խաղում հաղթանակի հասնելու մասին: 

Իսկ դուք՝ լրագրողներդ, այստեղ եք խոսելու համար և շատ լավ անում եք դա: Մենք չենք կարող վերահսկել «Ռեալում» առկա խնդիրների վերաբերյալ խոսակցությունները: 

Ինձ չի անհանգստացնում այն, ինչ ես լսում եմ Մոուրինյուի մասին»,- Զիդանի խոսքն է մեջբերել AS-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0