TotalFootball.am


22.09.19 19:21

Ջեկո. «Մենք արժանի էինք հաղթանակի»


Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Բոլոնյային»: Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել հանդիպման հաղթական գոլի հեղինակ Էդին Ջեկոն: 

«Մենք հավատում էինք մինչև վերջ: Այդ գոլին մենք արժանի էինք: Նույնիսկ 10 հոգով մենք պայքարեցինք մինչև վերջ և հաղթանակն ավելի գեղեցիկ ստացվեց: 

Ուրախ եմ երկրպագուների աջակցության համար: Նրանք միշտ մեզ հետ են: 

Մենք փորձելու ենք յուրաքանչյուր խաղում հաղթանակ տոնել: Մենք կենտրոնացած ենք մեր խաղի վրա և այս հաղթանակն ավելի մեծ վստահություն կհաղորդի մեզ»,- Ջեկոյի խոսքն է մեջբերել Il Romanista-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0