TotalFootball.am


03.10.19 19:16

«Ինչ ծաղրածու եք Դուք»․ Օբամեյանգի պատասխանը Վատցկեին


«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը իր թվիթերում մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեի՝ նրա ակումբից հեռանալու վերաբերյալ խոսքերը։
«Ի երջանկություն ձեզ, երբեք չեմ խոսել, թե ինչու եմ իրականում լքել «Բորուսիան», միստր Վատցկե։ Ինչ ծաղրածու եք դուք։ Հիշում եմ այն պահը, երբ ասացիք, որ մենք երբեք չենք վաճառի Ուսման Դեմբելեին, իսկ այնուհետև, տեսնելով 100 մլն եվրոյից ավել գումար, առաջինը համաձայնեցիք վաճառել նրան։ Խնդրում եմ, մի խոսեք իմ գումարների մասին, հանգիստ թողեք ինձ», - գրել է Օբամեյանգը։
Նախկինում Վատցկեն հայտարարել էր, որ 30-ամյա գաբոնցին որոշել է լքել «Բորուսիան» այն բանից հետո, երբ «Արսենալը» նրան շահավետ պայմանագիր առաջարկեց։ Նա նաև հիշեցրել է այն մասին, որ Օբամեյանգը Չեմպիոնների լիգայի հանդիպումները նայում է հեռուստացույցով։

«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը իր թվիթերում մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեի՝ նրա ակումբից հեռանալու վերաբերյալ խոսքերը։

«Ի երջանկություն ձեզ, երբեք չեմ խոսել, թե ինչու եմ իրականում լքել «Բորուսիան», միստր Վատցկե։ Ինչ ծաղրածու եք Դուք։ Հիշում եմ այն պահը, երբ ասացիք, որ մենք երբեք չենք վաճառի Ուսման Դեմբելեին, իսկ այնուհետև, տեսնելով 100 մլն եվրոյից ավել գումար, առաջինը համաձայնեցիք վաճառել նրան։ Խնդրում եմ, մի խոսեք իմ գումարների մասին, հանգիստ թողեք ինձ», - գրել է Օբամեյանգը։

Նախկինում Վատցկեն հայտարարել էր, որ 30-ամյա գաբոնցին որոշել է լքել «Բորուսիան» այն բանից հետո, երբ «Արսենալը» նրան շահավետ պայմանագիր առաջարկեց։ Նա նաև հիշեցրել է այն մասին, որ Օբամեյանգը Չեմպիոնների լիգայի հանդիպումները նայում է հեռուստացույցով։





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0