TotalFootball.am


08.10.19 18:38

Սեբալյոս. ««Ռեալում» ես հաճույք չէի ստանում ֆուտբոլից»


«Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը խոսել է «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածի մասին: Ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս լոնդոնյան ակումբում: 

««Ռեալում» ամեն ինչ կարգին է: Գիտեմ, որ մի քանի ֆուտբոլիստներ կան, որոնք վնասվածքներ ունեն: 

Հիմա ես «Արսենալում» եմ և ինձ լավ եմ զգում: Իհարկե, ես ցանկանում էի հեռանալ «Ռեալից» և լավ տարբերակ ընտրեցի: 

Հիմա գտնվում եմ այնտեղ, որտեղ ուզում եմ լինել և շատ երջանիկ եմ: Ես ուզում եմ խաղադաշտ դուրս գալ, խաղալ և հաճույք ստանալ ֆուտբոլից: Նախորդ երկու տարում դա այդպես չէր»,- Սեբալյոսի խոսքն է մեջբերել Marca-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0