«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը հայտարարել է, որ դժգոհ է մյունխենյան թիմում իր կարգավիճակից:
«Ես 30 տարեկան եմ և հիանալի մարզավիճակում եմ: Ես ցանկություն եմ հաջողությունների հասնել այս ակումբի հետ: Վստահ եմ, որ կարող եմ օգնել թիմին:
Նոր տրանսֆերներն իմ դիրքում մեծացրել են մրցակցությունը, սակայն խնդիրը դրա մեջ չէ: Մարզիչն ամեն անգամ բարդ ընտրության առաջ է կանգնում:
Եթե մարզչական շտաբը կարծում է, որ ես կարող եմ խաղալ միայն փոխարինման մտնելով, ապա ես պետք է քննարկեմ այդ հարցը: Ես շատ ամբիցիոզ եմ, որպեսզի մնամ այդ կարգավիճակում»,- Մյուլերի խոսքն է մեջբերել Bild-ը: