TotalFootball.am


10.10.19 00:20

Միխայլովիչը՝ երկրպագուներին. «Դուք ինձ մեծ ուժ եք տալիս»


«Բոլոնյայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը դիմել է ակումբի երկրպագուներին: 

Հիշեցնենք, որ սերբ մասնագետը լեյկեմիայով հիվանդ է և բուժման կուրս է անցնում: Հոկտեմբերի 8-ին Միխայլովիչը դուրս է գրվել հիվանդանոցից՝ երկրորդ քիմիոթերապիայից հետո: 

«Դուք ինձ այնքան մեծ ուժ եք տալիս: Ափսոս, որ ես չեմ կարող ձեզ հետ լինել, բայց նոր եմ դուրս գրվել հիվանդանոցից և ցանկանում եմ մի փոքր ժամանակ անցկացնել կնոջս և երեխաներիս հետ: 

Հուսով եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք այս հարցին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբին և երկրպագուներին: Դուք միշտ ինձ ուժ եք տվել: Ես պայքարում եմ այս հիվանդության դեմ և վստահ եմ, որ ձեր և իմ ընտանիքի սիրո շնորհիվ ես կհաղթահարեմ այն»,- Միխայլովիչի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0