«Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը նշել է, որ «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար լավագույն տարբերակը կլինի մադրիդյան ակումբից հեռանալը, քանի որ այնտեղ բավարար խաղաժամանակ չի ստանում:
«Տաօրինակ է, քանի որ Բեյլն այդքան շատ գոլեր է խփել, բայց համապատասխան հարգանք և վերաբերմունք չի ստացել:
Երբեմն «Ռեալի» երկրպագուները սուլում էին նաև Ռոնալդուին: Ես նայում էի այդ ամենին և մտածում, որ նրանք խելագարվել են:
Եթե Բեյլը պարբերաբար չխաղա, ապա լավագույն տարբերակը հեռանալը կլինի: Կցանկանայի նրան տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»»,- Բերբատովի խոսքն է մեջբերել Goal-ը: