TotalFootball.am


10.10.19 11:50

Գվարդիոլա. «Կա մի ֆուտբոլիստ, որին չենք վաճառի անգամ 500 մլն եվրոյով»


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ոչ մի դեպքում ակումբը չի վաճառի 19-ամյա Ֆիլ Ֆոդենին: 

«Պատահական չէ, որ մենք Ֆոդենին նոր պայմանագիր ենք առաջարկել: Կա միայն մեկ ֆուտբոլիստ, որին «Մանչեսթեր Սիթին» չի վաճառի անգամ 500 մլն եվրոյով: Այդ ֆուտբոլիստը Ֆոդենն է: 

Նա ոչ մի տեղ չի գնում: Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստն է: Մենք չենք պատրաստվում որևէ մեկին գնել այդ դիրքի համար: Երբ Դավիդ Սիլվան հեռանա, ապա Ֆոդենը կդառնա մեր նոր հրաշագործը»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել The Sun-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0