TotalFootball.am

10.10.19 23:48

Վենգեր․ «Ազարը չի փոխարինի Ռոնալդուին, նա մրցաշրջանի ընթացքում 50 գոլ չի խփի»

Ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ բելգիացի վինգեր Էդեն Ազարը «Ռեալում» չի կարողանա փոխարինել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Ազարը աստղ կլինի «Ռեալում», բայց նա չի լրացնի այն բացը, որը ստեղծվեց Կրիշտիանուի հեռանալով։ Ազարը վճռելու է խաղերի ելքերը, բայց մրցաշրջանի ընթացքում 50 գոլ չի խփելու։ «Ռեալին» պետք է ևս մեկ հարձակվող, քանի որ Բենզեման արդեն 32 տարեկան է։ Եթե «Ռեալը» ևս մեկ երիտասարդ հարձակվող ունենար, որը կխաղար նրա հետ, հնարավոր է, գործերն ավելի լավ ընթանային։
Ազարը բացառիկ խաղացող է, որը պահեր է ստեղծում, իսկ երբեմն եզրափակում գրոհները, ինչը նա արդեն արել է կարևոր խաղերում։ Ազարը ոչ մեկից չի վախենում։ Չեմ կարծում, որ մենք արդեն տեսել ենք իսկական Ազարին։ Նրա ֆիզիկական վիճակը թողնում է ամենալավը մաղթել։ Այս պատճառով էլ կարծում եմ, որ նա դեռ իր իսկական մակարդակը ցույց կտա», - Վեննգերի խոսքերն է մեջբերում Marca-ն՝ հղում անելով beIN Sports-ին։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0