TotalFootball.am

12.10.19 16:19

Չավի Սիմոնս․ «Տուխելն արդեն ինձ հրավիրել է, որպեսզի մարզվեմ ՊՍԺ-ի հիմնական կազմի հետ»

ՊՍԺ-ի 16-ամյա կիսապաշտպան Չավի Սիմոնսը պատմել է «Բարսելոնայից» հեռանալու և Փարիզում հետագա նպատակների մասին։
«Իհարկե, Մեսսին լավագույնն է աշխարհում, և յուրաքանչյուր խաղացող երազում է նրա հետ լինել մի թիմում, բայց երբեմն կյանքը ստիպում է մեզ ընտրել այլ ճանապարհ։ Ես որոշեցի հեռանալ Փարիզ, քանզի սա լավագույն տեղն է իմ աճի համար։
Այժմ խաղում եմ ՊՍԺ-ի Մ-19 տարեկանների թիմի կազմում։ Սկզբից դժվար էր, քանզի 19 տարեկանները ինձանից ֆիզիկապես ավելի ուժեղ էին, բայց այնուհետև հարմարվեցի։ Մի անգամ Թոմաս Տուխելն ինձ կանչեց մարզվելու գլխավոր թիմի հետ, ինչն ինձ շատ ուրախացրեց։ Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ հայտնվել ՊՍԺ-ի հիմնական թիմի կազմում», - Սիմոնսի խոսքերն է մեջբերում AS-ը։
Սիմոնսը համարվում է «Բարսելոնայի» սան։ 2019 թվականի ամռանը նա տեղափոխվեց ՊՍԺ։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0