TotalFootball.am

13.10.19 21:06

Ռոբերտո Մարտինես․ «Այս հավաքականը հիանալի ներկայացնում է բելգիական ֆուտբոլը»

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Ղազախստանի (2:0) նկատմամբ տարած հաղթանակը։
«Ողջ ուշադրությունը խաղացողներին, սա անհավանական խումբ է։ Այս հավաքականը հիանալի ներկայացնում է բելգիական ֆուտբոլը։ Ես շատ եմ հպարտանում նրանցով։
Մենք գիտեինք, որ Ղազախստանն այլ կարգի մարտահրավեր է լինելու։ Սա երկար ճանապարհորդություն էր, և մենք ստիպված եղանք խաղալ արհեստական խոտածածկի վրա, բայց երբ դու ճիշտ ես տրամադրված, ոչ մի բարդ բան չկա։
Մենք շատ պահեր ստեղծեցինք երկրորդ խաղակեսում։ Եթե պետք է ինչ-որ բան քննադատեմ, դա գոլային պահերի իրացումն է։
Այս մրցելույթը ցույց է տալիս խաղացողների այս խմբի իսկական կենտրոնացվածությունը։ Հաճելի է տեսնել, թե ինչպես են նրանք աշխատում», – Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0