TotalFootball.am

13.10.19 22:55

Էրիկսոն․ «Ֆերգյուսոնը սպառնում էր ինձ սպանել, եթե հավաքական հրավիրեմ Ռունիին»

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ռեակցիայի մասին, երբ Ռունին հրավեր էր ստացել ԱԱ-2006 վնասվածքից հետո։
«Ամենահետաքրքիրն այն էր, որ Ալեքսն ինձ զանգեց առավոտ ժամը 7-ին կամ ավելի շուտ։ Նա ամեն անգամ գազազած էր։ Նա չէր հարցնում, թե ինչպես են իմ գործերը, այլ սկսում էր գոռալ։ Ես կարծում էի, որ նա պատրաստվում է ինձ սպանել։
Նա ասոււմ էր․ «Ես քեզ կսպանեմ, սա քո վերջն է»։ Բայց ես ներկայացնում էի Անգլիայի հավաքականը և զիջելու իրավունք չունեի։ Ինչ-որ բան կարելի էր խոսալ, իսկ ինչ-որ բան՝ ոչ։ Իսկ նա անընդհատ կրկնում էր․ «Մի հրավիրի Ռունիին, քանի որ ես քեզ կսպանեմ»։
Ես պատասխանեցի․ «Ի՞նչ է քո հետ ընդհանրապես կատարվում»։ Իսկ նա շարունակում էր գոռալ։ Երբ նա այդպես զայրացած էր, խոսալու իմաստ չկար։ Ես ասացի․ «Ալեքս, ես կվերցնեմ Ռունիին աշխարհի առաջնության ժամանակ, իսկ այժմ քեզ լավ հանգստյան օրեր։ Հաջողություն», - պատմել է Էրիկսոնը The Times-ի հետ հարցազրույցում։
2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Անգլիայի հավաքականը հասավ մինչև 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվեց Պորտուգալիային (0:0, 11-մետրանոցներով՝ 1։3)։ Ռունին ողջ մրցաշարի ընթացքում գոլով աչքի չընկավ։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0