TotalFootball.am


14.10.19 00:46

[ՎԻԴԵՈ] Գերմանիան 10 հոգով ջախջախեց Էստոնիային, Լեհաստանը նվաճեց Եվրո-2020-ի ուղեգիր


Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում կայացան ևս չորս հանդիպումներ։ 

Գերմանիայի հավաքականը հյուրընկալվեց Էստոնիային ու հաղթեց խոշոր՝ 3։0 հաշվով, թեև խաղասկզբից խաղում էր 10 հոգով (դաշտից հեռացվել էր Էմրե Ջանը)։ Դուբլի հեղինակ դարձավ Իլկայ Գունդողանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Տիմո Վերները։

Նշենք, որ «Ալաշկերտի» պաշտպան Նիկիտա Բարանովը և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Իլյա Անտոնովը մասնակցեցին ամբողջ հանդիպմանը։

Լեհաստանը սեփական հարկի տակ ընդունել էր Մակեդոնիային։ Տանտերերից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի գտնեն հյուրերի դարպասը տանող բանալին։ Արդյունքում՝ լեհերը հաղթեցին 2։0 հաշվով, վաստակեցին 19 միավոր ու ժամանակից շուտ նվաճեցին Եվրո-2020-ի ուղեգիր։

Այս խմբի մյուս խաղում Ավստրիան արտագնա խաղում 1։0 հաշվով հաղթեց Սլովենիային։

E խմբում Ուելսը սեփական հարկի տակ ընդունել էր Խորվաթիային։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Նիկոլա Վլաշիչի գոլին պատասխանեց Գարեթ Բեյլը։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0