TotalFootball.am

18.10.19 15:55

Վան Դեյկ․ ««Լիվերպուլը» կորցնելու ոչինչ չունի չեմպիոնական մրցավազքում»

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին։
«Չեմ կարծում, որ «Լիվերպուլը» կորցնելու ինչ-որ բան ունի։ Չեմպիոնը համարվում է «Մանչեսթեր Սիթին», նրանք պաշտպանում են իրենց տիտղոսը, իսկ մենք ցանկանում ենք այն նվաճել։
Ճնշումը մեծանում է, բայց այն գալիս է ԶԼՄ-ներից։ Նրանց դուր է գալիս սրել իրավիճակը։ Ես դեմ չեմ, քանզի չեմ մտածում այն մասին, թե ինչ են խոսում մյուսները։ Պարզապես ցանկանում եմ հաղթել յուրաքանչյուր հաջորդ խաղում։
Մենք պետք է հաճույք ստանանք նրանից, որ Պրեմիեր լիգայի բարձունքում ենք, բայց մինչև մրցաշրջանի ավարտը դեռ շատ հանդիպումներ կան, այդ պատճառով դեռ վաղ է մտածել տիտղոսի մասին։
Չեմ դիտում «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումները, բայց ունեմ ընտանիք ու ընկերներ, որոնք ինձ տեղեկացնում են նրանց արդյունքները։ Հատկապես շատ հաղորդագրություններ ստացա, երբ նրանք պարտվեցին «Վուլվերհեմփթոնին»։ Միևնույն ժամանակ, նախորդ մրցաշրջանի փորձով, մենք իմացանք, որ պետք չէ մինչև մրցաշրջանի ավարտը մնացածներին դիտելը։ Դեռևս մեր մոտ ամեն ինչ լավ է, բայց «Մանչեսթեր Սիթին» հաստատ չի հեռանա չեմպիոնական մրցավազքից», - Վան Դեյկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0