TotalFootball.am


19.10.19 16:35

Ֆոնսեկա. ««Սամպդորիայի» դեմ դժվար խաղ է լինելու»


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրում սպասվող «Սամպդորիայի» դեմ արտագնա խաղի մասին: 

«Իհարկե, ես բարդ խաղ եմ սպասում, քանի որ վերջին 10 խաղից «Ռոման» ընդամենը 2-ում է հաղթել այստեղ: 

Նրանք մարզչական փոփոխություն է կատարել՝ թիմ հրավիրելով Կլաուդիո Ռանիերիին: Նրանք մոտիվացված կլինեն: Ռանիերին մեծագույն մարզիչ է և բավականին փորձ ունի: Նա առաջին հերթին կփորձի կայունացնել թիմի խաղը պաշտպանությունում: 

Ես չեմ անհանգստանում, որ մենք քիչ գոլեր ենք խփում: Կարևորն այն է, որ մենք շատ պահեր ենք ստեղծում: Վերջին խաղում 10-12 գոլային պահ ենք ունեցել»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0