TotalFootball.am


19.10.19 18:51

Հարոյան. «Գոլս նվիրում եմ Երևանի 2801-րդ ամյակին»


Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է ՌՊԼ-ի 13-րդ տուրում «Տամբովի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին: Հիշեցնենք, որ այդ խաղում հայ ֆուտբոլիստը դարձավ հաղթական գոլի հեղինակ: 

«Շատ ուրախ եմ, որ այսօր դարձա հաղթական գոլի հեղինակ: Այն նվիրում եմ Երևանի 2801-րդ ամյակին: Երջանիկ եմ, որ օգնեցի թիմիս միավորներ նվաճել և բարձրանալ մրցաշարային աղյուսակում: Մենք կպայքարենք ավելի բարձր հորիզոնականների համար:

Դժվար խաղ ստացվեց: Նրանք մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում են, բայց լավ ֆուտբոլ են խաղում: «Տամբովն» այստեղ հաղթել էր «Ռոստովին», որը փայլուն ֆուտբոլ է ցուցադրում: «Տամբովի» դեմ խաղալը միշտ էլ բարդ է»,- Հարոյանի խոսքն է մեջբերել Sport24-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0