TotalFootball.am


19.10.19 19:14

Դե Բիազի. «Ինձ հետաքրքրում է այդ հավաքականում աշխատելու գաղափարը»


Ալբանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջիանի Դե Բիազին լրագրող Գաբի Խուրադոյին տված հարցազրույցում խոսել է Էկվադորի հավաքականը գլխավորելու հավանականության մասին: 

«Կարծում եմ՝ այս հավաքականը պոտենցիալ ունի և ես կուզենայի աշխատել այս թիմի հետ: Ինձ թվում է, որ ես ունեմ համապատասխան որակներ այս աշխատանքի համար: Ես Էկվադորի մասնակցությամբ շատ հանդիպումներ եմ դիտել»: 

Հիշեցնենք, որ նախորդ տարի մինչև Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակումը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում էր Ջիանի Դե Բիազիին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը: 

ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո՝ հոկտեմբերի 18-ին, Արմեն Գյուլբուդաղյանցը հեռացել էր մեր ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0