TotalFootball.am


20.10.19 22:52

Կլոպ. «ՄՅՈւ-ն գոլ խփեց կանոնների խախտումով. VAR-ի հետ կապված խնդիրներ կան»


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի մասին, որն ավարտվեց 1:1 հաշվով: 

«Սա այն արդյունքը չէր, որը մենք ցանկանում էինք, բայց պետք է ուրախ լինենք  ոչ-ոքիի համար՝ հաշվի առնելով խաղի ընթացքը: Ինձ դուր չեկավ, թե ինչպես էինք մենք խաղում առաջին խաղակեսում: Մենք թույլ էինք տալիս «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների մեզ վրա ճնշում գործադրել: 

Նրանք կարողացան անել այն, ինչ ուզում են: ՄՅՈւ-ի գոլը խփվեց կանոնների խախտման գնով և դա ցույց է տալիս, որ VAR-ի հետ կապված խնդիրներ կան: Երբ մրցավարը դիտում էր կրկնապատկերը, ես վստահ էի, որ VAR-ն ամեն ինչ ցույց կտա: Ինձ համար դա կանոնների խախտում էր: Դա խնդիր է: Գրեթե ամեն ինչ մեր դեմ էր»,- Կլոպի խոսքն է մեջբերել BBC-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0