TotalFootball.am


21.10.19 03:18

Պիոլի. «Միլանը» հաղթանակի արժանի էր. կորցրեցինք 2 միավոր»


«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Ա Սերիայի 8-րդ տուրում «Լեչչեի» դեմ գրանցված 2:2 հաշվով ոչ-ոքիի մասին: 

«Երբեմն երևում էր թիմի ոգին և այն գաղափարները, որոնք մենք ցանկանում ենք ներդնել, սակայն եթե չենք հաղթում, ապա դա մեր սխալն է: 

«Միլանի» նման թիմերն այսպիսի խաղերում պարտավոր են հաղթել: Թիմում հավաքված են որակյալ խաղացողներ: Մենք պետք է շարունակենք աշխատել, որպեսզի արդյունքի հասնենք: 

«Միլանի» ֆուտբոլիստները բավականին հասուն են, որպեսզի գնահատեն իրենց խաղը: Մենք արժանի էինք հաղթանակի, բայց մեր մեծահոգությունն ու դիրքային սխաները բերեցին նրան, որ մենք երկու միավոր կորցրեցինք»,- Պիոլիի խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0