TotalFootball.am


21.10.19 22:01

Զիդան. «Ուզում եմ «Ռեալում» մնալ ընդմիշտ»


«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մադրիդյան ակումբում իր կարգավիճակի և պլանների մասին: 

«Այն, ինչ տեղի է ունեցել, մնացել է անցյալում: Ֆուտբոլը մոռանում է քո նվաճումները, այդպիսին է կյանքը: Այն, ինչին մենք հասել ենք «Ռեալի» հետ, մնացել է անցյալում: Պետք է ապրել ներկայով: 

Չեմ կարող ասել, որ ինձ չի հետաքրքրում իմ ապագայի մասին խոսակցությունները: Դրանք ինձ արդեն հոգնեցրել են: Դա լրագրողների գործն է: Ես «Ռեալում» ցանկանում եմ մնալ ընդմիշտ: 

«Ռեալում» միշտ էլ ճնշում կա: Մենք հասկանում ենք, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել Չեմպիոնների լիգայի մեր խմբում, բայց դեռ ոչինչ ավարտված չէ: 

Ես վստահում եմ թիմին և ցանկանում եմ ապացուցել, որ ամեն ինչ հնարավոր է կարգի բերել»,- Զիդանի խոսքն է մեջբերել Marca-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0