TotalFootball.am


21.10.19 22:41

Sky Sport Italia. Տիագո Մոտան կգլխավորի իտալական ակումբը


«Ջենոայի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Իտալիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիագո Մոտան: 

Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն: 

Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունը և նախագահ Էնրիկո Պրեցիոզին արդեն հանդիպել են Մոտայի հետ Միլանում: 

Հաղորդվում է, որ բանակցությունները հաջող են ընթացել 38-ամյա մասնագետի հետ: 

Ամենայն հավանականությամբ, Մոտան հոկտեմբերի 22-ին կներկայացվի որպես «Ջենոայի» գլխավոր մարզիչ: 

Մոտան 2008-2009 թթ. խաղացել է «Ջենոայում»: Իսկ նրա մարզչական միակ փորձը եղել է ՊՍԺ-ում, որտեղ նա գլխավորել է Մ 19 տարեկանների թիմը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0