TotalFootball.am


21.10.19 22:56

Գասպերինի. «Երբեք չեմ մոռանա, որ Գվարդիոլան մի քանի օրով ինձ հրավիրեց Բարսելոնա, երբ ինձ հեռացրել էին «Ինտերից»»


«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ սպասվող խաղի մասին: 

«Լինել այստեղ և խաղալ «Մանչեսթեր Սիթիի» նման թիմի դեմ, արդեն իսկ մեծ հպարտություն է «Ատալանտայի» համար: Մենք հասկանում ենք մրցակցի ուժը, բայց պետք է  խաղանք մեր հնարավորությունների սահմանում և մեծ ցանկությամբ: 

Ես ոչինչ չունեմ ավելացնելու Գվարդիոլայի մասին: Նախկինում շատ եմ խոսել նրա մասին: Կարող եմ նշել նրա մարդկային որակները: Նա գեղեցիկ քայլ արեց, որը ես երբեք չեմ մոռանա: 

Այն օրը, երբ ինձ հեռացրեցին «Ինտերից», ա զանգահարեց ինձ և առաջարկեց մի քանի օր անցկացնել նրա հետ Բարսելոնայում: Դա բարի և մարդկային քայլ էր: «Բարսելոնան» աշխարհի գագաթին էր, իսկ նրա մարզիչը զանգահարել էր ինձ: Երբեք չեմ մոռանա այդ քայլը»,- Գասպերինիի խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0