TotalFootball.am


22.10.19 17:57

«Տոտենհեմը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպանով


«Տոտենհեմը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլոս Ալենյայի ձեռքբերմամբ, հաստատում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տվյալներով՝ «խթանները» կփորձեն խաղացողին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ալենյան դիտարկվում է Քրիստիան Էրիկսենի երկարաժամկետ փոխարինող, որի պայմանագիրը լրանում է մրցաշրջանի ավարտին։ Մեծ հավանականությամբ դանիացին ձմռանը կլքի լոնդոնյան ակումբը։
Ըստ աղբյուրի՝ «Տոտենհեմը» ցանկացել է ամռանը ձեռք բերել Ալենյային, բայց խաղացողի ձեռքբերման շուրջ համաձայնության չի եկել։ 21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում հայտնվում էր «Բարսելոնայի» կազմում, բայց Լեո Մեսսիի ապաքինումից հետո՝ ոչ։ Նա նույնիսկ հայտավորված չէր «Էյբարի» դեմ վերջին հանդիպմանը։

«Տոտենհեմը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլոս Ալենյայի ձեռքբերմամբ, հաստատում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տվյալներով՝ «խթանները» կփորձեն խաղացողին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ալենյան դիտարկվում է Քրիստիան Էրիկսենի երկարաժամկետ փոխարինող, որի պայմանագիրը լրանում է մրցաշրջանի ավարտին։ Մեծ հավանականությամբ դանիացին ձմռանը կլքի լոնդոնյան ակումբը։

Ըստ աղբյուրի՝ «Տոտենհեմը» ցանկացել է ամռանը ձեռք բերել Ալենյային, բայցխաղացողի ձեռքբերման շուրջ համաձայնության չի եկել։ 21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում հայտնվում էր «Բարսելոնայի» կազմում, բայց Լեո Մեսսիի ապաքինումից հետո՝ ոչ։ Նա նույնիսկ հայտավորված չէր «Էյբարի» դեմ վերջին հանդիպմանը։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0