TotalFootball.am

22.10.19 18:38

Էվրա․ «Խաղացել եմ Մեսսիի դեմ, բայց ամենաբարդ մրցակիցը եղել է Միլները»

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենտուսի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին։
«Ամենաբա՞րդ մրցակիցը․ Ջեյմս Միլները։ Մի քանի անգամ եզրում խաղացել եմ Մեսսիի դեմ և չեմ կարող ասել, որ դա հեշտ էր, բայց ինձ հաջողվել է դիմակայել։ Իրականում Լեոն վտանգավոր է դառնում, երբ տեղափոխվում է կենտրոն։ Միլները մշտապես ինձ խանգարում էր։ Ես հարձակվողական ոճի պաշտպան էի, և նա ինձ ամենուրեք հետևում էր և պայքարում էր երկրորդ հարկում։ Այդ պահերին մտածում էի․ «Ուղղակի գնա հարձակման գիծ և ինձ հանգիստ թող»։
Արոն Լեննոնը կարողանում էր ինձ շրջանցել, երբ ես 100%-ով պատրաստ չէի լինում խաղին։ Պաշտպանները տանել չեն կարողանում, երբ այդպիսի բան է տեղի ունենում։ Դժվար էր դիմակայել նրա արագությանը, բայց այդուհանդերձ ամենաբարդ մրցակիցը Միլներն էր», - Էվրայի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը՝ հղում անելով Sky Sports-ին։

  Լրահոս

Աշխարհ

Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0