TotalFootball.am


23.10.19 04:49

Մբապեն գերազանցել է Մեսսիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում


ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրյուգեի» դարպասը: 

Փարիզյան թիմի երկրորդ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Կիլիան Մբապեն: Այս գոլը դարձավ 15-րդը երիտասարդ ֆրանսիացու համար այս մրցաշարում: 

Այդպիսով՝ Մբապեն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը 15 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում (20 տարեկան, 306 օրական): 

Նախկին ռեկորդը պատկանում էր «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիին, որն այդ ցուցանիշին հասել էր 21 տարեկան և 288 օրական հասակում: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0