TotalFootball.am


06.11.19 01:52

Երկու կարմիր քարտ, ֆանտաստիկ գոլ ու VAR-ի օգնություն. «Չելսին» ու «Այաքսը» 8 գոլ խփեցին


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ:

H խմբում «Այաքսը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Չելսիի» հետ:

Խելահեղ սցենարով անցած հանդիպումն ավարտվեց 4:4 հաշվով:

55-րդ րոպեի դրությամբ հոլանդական ակումբը հաղթում էր 4:1 հաշվով, սակայն «թոշակառուները» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու խաղն ավարտել 4:4 հաշվով:

«Կապույտների» կազմում դուբլ գրանցեց Ժորժինյոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ասպիլիկուետան և Ջեյմսը: Հյուրերից գոլի հեղինակ դարձան Պրոմեսը, Վան դե Բեկը, ինքնագոլի հեղինակ էլ դարձան Կեպան և Աբրահամը: Հարկ է նշել, որ Կեպայի ինքնագոլը գրանցվեց Զիեշի ֆանտաստիկ հարվածից հետո:

Խաղի 69-րդ րոպեից «Այաքսը» խաղում էր 9 հոգով: Կարմիր քարտ էին ստացել Բլինդն ու Վելտմանը:

Այս խաղից հետո «Չելսին» ու «Այաքսը» 7 միավոր վաստակեցին: Նույնքան միավոր ունի նաև «Վալենսիան», որը 4:1 հաշվով հաղթեց «Լիլին»:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0