TotalFootball.am

09.11.19 13:57

Լեմպարդը՝ ԱՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ լինելու մասին․ «Ամեն ինչ կարող է արագ փոխվել»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է ԱՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակը նվաճելը։
«Դա լավ ամիս էր՝ ես ստացա անհատական մրցանակ, և թիմը բարձրացավ աղյուսակում, բայց մենք բոլորս գիտենք, որ ֆուտբոլում ամեն ինչ կարող է արագ փոխվել։ Մենք ցանկանում ենք արդյունքի հասնել հավաքականների հանդիպումներից առաջ, սակայն ԱՊԼ-ի յուրաքանչյուր խաղի մեզ անհրաժեշտ է լուրջ վերաբերվել։
Պետք է հարգենք «Քրիստալ Փելեսին», որը մեզանից այդքան էլ հեռու չէ։ Վերջին ժամանակներս նրանք վատ մարզավիճակում չեն։ Այս խաղը թեթև զբոսանք չի դառնա։
[Ամսվա լավագույն մարզչի տիտղոսի անեծքի մասին] Լսել եմ դրա մասին, գիտեմ այդ նախանշանը։ Բավականաչափ սնահավատ եմ և այդպիսին եմ եղել ֆուտբոլիստի կարիերայի հատվածում։ Ես այն տեղափոխել եմ մարզչական գործունեության մեջ։
Հուսով եմ՝ վաղը իմ տղաները կապացուցեն, որ այդ նախանշանը չի աշխատում, քանի որ մենք ցանկանում ենք երկարաձգել հաղթական շարքը և պահպանել վստահությունը», - Լեմպարդի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։

  Լրահոս

Աշխարհ

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0