TotalFootball.am

12.11.19 00:28

Մանչինի․ «Կարծում եմ՝ Ռոնալդուն ներողություն կխնդրի, և ամեն ինչ կհարթվի»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի մասին Ա Սերիայի 12-րդ տուրի «Միլանի» (1:0) դեմ խաղում։
«Չգիտեմ ողջ իրավիճակը, բայց կարծում եմ, որ խաղացողները պետք է հարգեն մարզիչներին և թիմակիցներին։ Իհարկե, երբեմն պատահում է այնպես, որ վրդովմունքն ու հիասթափությունն անդրադառնում են պահվածքի վրա, բայց, երբ էմոցիաները հեռանում են, պետք է գիտակցես սխալը։ Կարծում եմ՝ Ռոնալդուն ներողություն կխնդրի, և ամեն ինչ կհարթվի», - Մանչինիի խոսքերն է մեջբերում ANSA-ն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն դժգոհ էր մնացել, երբ «Միլանի» (1:0) դեմ հանդիպման ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին նրան փոխարինել էր։ Պորտուգալացին դրանից հետո միանգամից գնաց հանդերձարան՝ պահեստայինների նստարանին տեղ զբաղեցնելու փոխարեն։ Այնուհետև 34-ամյա ֆուտբոլիստը չի սպասել խաղի ավարտին ու եզրափակիչ սուլիչից մի քանի րոպե առաջ լքել է մարզադաշտը։

  Լրահոս

Աշխարհ

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0