TotalFootball.am


12.11.19 11:46

Կյելինի. «Ես երկրպագել եմ «Միլանին», բայց տարիների ընթացքում ավելի խելացի եմ դարձել»


«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին հայտարարել է, որ նախկինում երկրպագել է «Միլանին»:

«Ցավոք, ես երկրպագել եմ «Միլանին», սակայն տարիների ընթացքում ավելի խելացի եմ դարձել: Ես ստիպված էի ընտրել «Միլանը» իմ երկվորյակ եղբորը հակառակ, որը «Յուվենտուսին» էր երկրպագում: Այնուամենայնիվ, այստեղ տեղափոխությունից հետո ես փոխեցի իմ միտքը՝ սիրահարվելով այս ակումբին: Հիմա արդեն, կարծում եմ, որ դժվար է մոլորակի վրա գտնել մեկին, որն ավելի շատ կսիրի «Յուվենտուսը», քան ես»,- Կյելինիի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 

Կյելինին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2005 թվականից և այս ընթացքում մասնակցած 507 խաղում դարձել է 36 գոլի հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0