Հայաստանի ազգային հավաքականի և «Կայսարի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հարցազրույց է տվել Sports.kz-ին՝ անդրադառնալով Ղազախստանի առաջնությանը և իր ապագային:
- Տիգրան, ինչպե՞ս կգնահատեք 2019 թվականի մրցաշրջանը:
- Իմ և իմ թիմի համար լավ մրցաշրջան էր, քանի որ մենք պատմություն կերտեցինք, իսկ դա հեշտ չէր:
- Վերջին խաղից հետո ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասեցիք. «Հուսով եմ՝ լավ հանդես կգանք Եվրոպայում»: Մնո՞ւմ եք «Կայսարում»:
- Ես այդպես ասեցի, որովհետև այդ պահին դեռ «Կայսարի» խաղացող էի (ծիծաղաում է,- խմբ.): Դեռ ոչինչ չգիտեմ այդ առումով: Առջևում երկու խաղ ունեմ հավաքականում, որից հետո ուզում եմ հանգստանալ ֆուտբոլից, իսկ հետո արդեն որոշում կկայացնեմ:
- Իսկ ղազախական ուժեղագուն ակումբներից որի՞ խաղաոճն է մոտ Տիգրան Բարսեղյանին՝ «Աստանայի՞», թե՞ «Կայրաթի»:
- Դա դժվար հարց է: Չեմ կարող դրան պատասխանել (ծիծաղում է,- խմբ):
- Դուք այս մրցաշրջանում մի քանի գեղեցիկ գոլեր եք խփել: ՂՊԼ-ի լավագույն ռմբարկուի կոչման համար պայքարելու ցանկություն չե՞ք ունեցել:
- Իհարկե, եթե հաղթեի այդ պայքարում շատ հաճելի կլիներ ինձ համար:
- Դուք լիարժեք մրցաշրջան եք անցկացրել Ղազախստանում: Կարո՞ղ եք ասել, թե՞ ինչով է տարբերվում Ղազախստանի առաջնությունը մյուսներից, որտեղ խաղացել եք:
- Նախկինում էլ ասել, այստեղ այլ եղանակ է, դաշտերն են տարբեր: Մրցավարները նույնպես տարբերվում են:
- Ի՞նչ պատմություն էր «կախարդված» նոր խոտածածկի հետ կապված: Ինչո՞ւ «Կայսարն» այդքան երկար ժամանակ չէր կարողանում հաղթել այնտեղ:
- Եթե անկեղծ լինեմ, ապա ինձ էլ է հետաքրքրում այդ հարցը:
- Ինչպե՞ս եք ձեզ զգում Կիզիլորդում: Մարդիկ փողոցում ճանաչո՞ւմ են: Ինչ-որ բան հարցնո՞ւմ են:
- Այո, իհարկե: Ֆուտբոլասերների մեծ մասը ճանաչում է: Տարբեր հարցեր են տալիս՝ կշարունակե՞մ այստեղ խաղալ, թե՞ ոչ...
Տաքսու վարորդները միշտ ֆուտբոլիստներին հարցնում են, թե որքան աշխատարձ ենք ստանում (ծիծաղում է,- խմբ.):
- Կա՞ ինչ-որ բան Ղազախստանում, որը Ձեզ դուր չի եկել:
- Իհարկե, ոչ: Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ ասյտեղ; Ոչ մի վայրկյան չեմ զղջացել «Կայսար» տեղափոխության համար:
https://www.sports.kz/news/taksistyi-v-kyizyilorde-vsegda-sprashivayut-kakaya-u-futbolistov-zarplata-tigran-barsegyan-o-sezone-svoem-buduschem-i-vyibore-mejdu-astanoy-i-kayratom
0
- Ի՞նչ կարող եք ասել Ղազախստանի ֆուտբոլային երկրպագուներին 2019 թվականի մրցաշրջանի ավարտից հետո:
- Պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության և էմոցիաների համար: Կխնդրեմ, որ ավելի շատ երկրպագեն իրենց սիրելի թիմին, ֆուտբոլիստներին և կապ չունի, կլինի ղազախ, թե՞ լեգիոներ: Առաջին հերթին մենք մարդ ենք և չի սխալվում նա, որը ոչինչ չի անում:
Շատ ուրախ եմ, որ խաղացել եմ այստեղ: Արդեն շատ ընկերներ ունեմ Ղազախստանում: Շատ եմ սիրում Ղազախստանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ ֆուտբոլային թիմերին, ֆեդերացիային, մրցավարներին: Առանց նրանց մենք ուժեղ չէինք դառնա: Եվ շնորհակալություն ձեզ՝ Sports.kz, որ այսքան սիրում և հարգում եք ֆուտբոլը: