ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Mundo Dportivo-ն:
Ֆուտբոլիստին նկատել են Կատալոնիայում: Նեյմարը ներկա է եղել Լուիս Սուարեսի կնոջ ծննդյան տարեդարձի խնջույքին: Այնտեղ է եղել նաև Լեո Մեսսին: Խնջույքի ժամանակ Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:
Հիշեցնենք, որ ամռանը Նեյմարը մոտ էր «Բարսելոնա» վերադառնալուն, սակայն ակումբները չեն պայմանավորվել տրանսֆերի հարցում: