«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ Հանց Ռումենիգեն հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Հանս Ֆլիկը կշարունակի աշխատանքը նվազագույնը մինչև Սուրբ Ծննդյան տոները:
«Հանսը կմնա թիմում առաջիկա խաղերի ընթացքում: Մենք չենք ցանկանում, որ ամեն խաղից հետո մեզ հարցնեն, թե ո՞վ է մարզելու թիմն հաջորդ հանդիպմանը: Դրա համար էլ հայտարարում ենք, որ Հանսը Ֆլիկը կկատարի գլխավոր մարզչի պարտականությունները նվազագույնը մինչև Սուրբ Ծննդյան տոները, հնարավոր է, որ նաև դրանից հետո: Մենք լիովին վստահում ենք Ֆլիկին»,- Ռումենիգեի խոսքն է մեջբերել «Բավարիայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Հանս Ֆլիկը թիմն ընդունել էր Նիկո Կովաչի հրաժարականից հետո:
Ֆլիկի գլխավորությամբ մյունխենյան ակումբը երկու հաղթանակ է տոնել՝ ընդհանուր 6:0 հաշվով: