TotalFootball.am


16.11.19 10:50

Ֆինլանդիայի մարզիչ. «Անհավանական արդյունքի ենք հասել»


Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան խոսել է Լիխտենշտեյնի դեմ տոնած հաղթանակի և ԵՎՐՈ 2020-ի ուղեգիր նվաճելու մասին: 

«Ես շատ ուրախ եմ: Տղաները շատ լավ խաղ անցկացրեցին: Չնայած ճնշմանը, մենք կարողացանք կատարել մեր առջև դրված նպատակը: Անհավանական արդյունքի ենք հասել: Դժվարությամբ կարողացանք կոտրել Լիխտենշտեյնի պաշտպանությունը: 

Շատ կարևոր էր, որ կարողացանք գոլ խփել մինչև ընդմիջումը: 

Դա թույլ տվեց մեզ ավելի հանգիստ վերահսկել խաղը»,- Կաներվայի խոսքն է մեջբերել A Bola-ն: 

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան 3:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին և պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0