«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսը կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Արսենալը»: Լոնդոնյան ակումբը ցանկանում է ուժեղացնել պաշտպանական գիծն ու դիտարկում է Տորեսին ձեռք բերելու տարբերակը:
Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 43 մլն եվրո: