TotalFootball.am


17.11.19 12:11

Իտալացի մարզչին հեռացրել են 27:0 հաշվով հաղթանակից հետո


«Ինվիկտասաուրո» պատանեկան թիմի մարզիչը հեռացվել է «Մարինա Կալչո» թիմի նկատմամբ տոնած հաղթանակից հետո: Ակումբի Նախագահ Պաուլո Բրոգելին կարծում է, որ այդպիսի հաղթանակն անհարգանք է մրցակցի նկատմամբ: 

«Մենք հիասթափված էինք լսելով, որ մեր պատանիները 27:0 հաշվով հաղթել են «Մարինա Կալչոյին»: Դա չի համապատասխանում պատանեկան ֆուտբոլի արժեքներին: Մրցակցին պետք է հարգել, ինչը մենք չէինք արել: Որպես նախագահ ես ներողություն եմ խնդրում մրցակից թիմից և ուզում եմ հայտնել, որ մեր տնօրենների խորհուրդը որոշել է հեռացնել գլխավոր մարզչին: Մեր մարզիչները պետք է ոչ միայն մարզեն խաղացողներին, այլ նաև դաստիարակեն նրանց: Այս անգամ դա տեղի չի ունեցել»,- Բրոգելիի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0