«Բավարիայի» կիսապաշտպան Կիգսլի Կոմանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Լերոյ Սանեին փոխարինող, որը կարող է տեղափոխվել «Բավարիա»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ չնայած Սանեի վնասվածքին, մյունխենյան ակումբը ցանկանում է ձեռք բերել գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Ընթացիկ մրցաշրջանում Սանեն մասնակցել է ընդամենը մեկ խաղի:
Կոմանը «Բավարիայում» անցկացրել է 10 խաղ ընթացիկ մրցաշրջանում և դարձել 1 գոլի հեղինակ: