«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմային ընթրիք կկազմակերպի Պորտուգալիայի հավաքից վերադառնալուց հետո։
Ֆուտբոլիստը ցանկանում է ներողություն խնդրել թիմակիցներից «Միլանի» դեմ խաղում փոխարինվելու ժամանակ իր դրսևորած վարքի համար։ Ընթրիքը կկայանա շաբաթ օրը։
Ինչպս փոխանցում է La Repubblica-ն, պորտուգալացին չի ցանկանում ներողություն խնդրել մամուլի միջոցով, այլ ցանկանում է դա անել անձամբ։