TotalFootball.am

18.11.19 16:35

Ռեդնապ․ ««Տոտենհեմը» պետք է վաճառի Էրիկսենին»

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոսել է կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի մասին։
«Չեմ տեսնում, թե ինչպես է Էրիկսենը նոր պայմանագիր ստորագրելու «Տոտենհեմի» հետ։ Նա սպասում է այս պայմանագրի ավարտին, իսկ այնուհետև ամռանը անվճար կհեռանա ակումբից։ Քանզի Քրիստիանը չի ցանկանում մնալ և ցանկություն է հայտնել հեռանալ, պետք է նրան փոխարինող փնտրել։ Եթե նա մտադիր չէ լինել թիմի մաս, դա բարդ է։ Թիմին պետք են այնպիսի խաղացողներ, որոնք կպայքարեն ակումբի համար։ «Տոտենհեմը» պետք է վաճառի Էրիկսենին։
Անկասկած, Էրիկսենը հիանալի խաղացող է։ Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց հիմա վատ մարզավիճակում է։ Քրիստիանը չի ցուցադրում այն ֆուտբոլը, որը նրանից սպասում են, և լիովին հստակ հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ «Տոտենհեմից», թեև ակումբը նրան նոր պայմանագիր է առաջարկել։ Ամեն դեպքում, որպեսզի տեղափոխվի այն թիմը, որը նա ցանկանում է, պետք է սկսի ավել լավ խաղալ», - Ռեդնապի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

  Լրահոս

Աշխարհ

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0