TotalFootball.am


04.12.19 17:27

Ջորջինան՝ Ռոնալդուին. «Դու ցույց ես տալիս՝ ինչպես լինել համար առաջինը»


Ջորջինա Ռոդրիգեսը Instagram-ի իր էջում հրապարակում է կատարել՝ աջակցելով իր ընկերոջը՝ Կրիշտիանու Ռոնալդուին.

«Անհամեմատելի, Անկասելի, խիզախ:

Կա վիճակագրություն և մրցանակներ և բոլոր տեղերում դու հերոս ես՝ լավագույն արդյունքներով: Օրինակ՝ Ազգերի լիգայում, Իտալիայի Գավաթում, Ա Սերիայում:

Ցավոք, ոչ մրցանակները, ոչ տիտղոսները չեն խոսում քո մասին, թեկուզ դրանք շատ-շատ են: Ամենալավը քեզ նկարագրում ես հենց դու, քո ցանկությունը, նպատակասլացությունը դեպի կատարելություն, քո հետևորդները, չէ որ դու ֆուտբոլում ու սպորտում ոգեշնչում ես միլիոնավոր մարդկանց:

Քեզ չեն վախեցնում փորձությունները, դու դուրս ես գալիս հարմարավետությունից ու շարունակում ես գերազանցել քեզ՝ ցույց տալով աշխարհին, թե ինչպես պետք է լինել համար առաջինը: Սիրում եմ քեզ»,- գրել է Ռոդրիգեսը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0