TotalFootball.am


05.12.19 01:27

[ՎԻԴԵՈ] Մոուրինյուն վերադարձավ «Օլդ Թրաֆորդ» և պարտվեց, «Լեսթերը» շարունակում է հաղթել


Անգլիայի Պրեմիեր լիգայում կայանում են 15-րդ տուրի հանդիպումները:

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Տոտենհեմին»: Մոուրինյուի թիմը պարտվեց արտագնա խաղում 1:2 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Ռեշֆորդը, հյուրերից միակ գոլը խփեց Դելե Ալին:

Այս տուրից հետո ՄՅՈւ-ն 21 միավորով կլինի 6-րդը: «Տոտենհեմը» 20 միավորով 8-րդ տեղում է:

Առաջատարների թվում ընթացող «Լեսթերը» 2:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»: Առաջին գոլը 55-րդ րոպեին խփեց Ջեյմս Վարդին՝ 11-մետրանոցից: Հանդիպման վերջակետն էլ դրեց Մեդիսոնը:

Լոնդոնի «Չելսին» էլ այս տուրում 2:1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլլային»: Լոնդոնցիների կազմում աչքի ընկան Աբրահամը և Մաունտը: Հյուրերից միակ գոլը խփեց Տրեզեգեն:

Այս տուրից հետո «Լեսթերը» 35 միավորով կլինի երկրորդը: «Չելսին» 29 միավորով 4-րդն է:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0