TotalFootball.am


11.12.19 14:06

Զիդան. «ՉԼ-ում «Ռեալի» վարկանիշը վտանգի տակ է»


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանություն է տվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բրյուգեի» հետ խաղից առաջ.

«Միտքը միշտ նույնն է՝ հասնել հաջողության և լավ խաղի: Դա այն է, ինչ պետք է անել: Ինձ դուր չեն գալիս ընկերական խաղերը: Սա Չեմպիոնների լիգան է, որտեղ մեր վարկանիշը վտանգի տակ է: Միշտ ցանկանում ենք որակյալ ֆուտբոլ խաղալ այս մրցաշարում: Հարցը վերջնական արդյունքը չէ, այլ այն, որ ցանկանում ենք լավ ֆուտբոլ խաղալ»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Բրյուգե»-«Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր՝ 23:45-ին:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0