TotalFootball.am


12.12.19 21:49

«Բարսելոնան» պայմանագիր է առաջարկել Վելային


«Բարսելոնան» պայմանագիր է առաջարկել մեքսիկացի 30-ամյա հարձակվող Կարլոս Վելային:

Մեքսիկացին հանդես է գալիս «Լոս Անջելեսի» կազմում: MLS-ի ավարտված մրցաշրջանում դարձել է 34 գոլի հեղինակ՝ ռեկորդակիր դառնալով մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով:

Ինչպես հայտնում է Մեքսիկայի հավաքականում Վելայի խաղընկեր Ջոնաթան դոս Սանտոսը, Վելան պայմանագիր կնքելու առաջարկ ունի «Բարսելոնայից».

«Դա ճիտշ է, որ Վելան առաջարկ ունի «Բարսայից», սակայն չգիտեմ, թե նա ինչ է ցանկանում անել: Նա երջանիկ է «Լոս Անջելեսում»:

Սա յուրահատուկ հնարավորություն է, «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է: Որպես մեքսիկացի՝ հույս ունեմ, որ գործարքը կկայանա»,- Դոս Սանտոսի խոսքը մեջբերում է W Radio-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0