TotalFootball.am


16.01.20 00:09

Ազար. «Նախկինում տանը խաղում էի գնդակով ու պատկերացնում, որ «Ռեալի» ֆուտբոլիստ եմ»


Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին:

«Փոքր ժամանակ ես տանը խաղում էի գնդակով ու պատկերացնում, որ հանդես եմ գալիս «Ռեալում»: Զիդանն իմ կուռքն էր, իսկ սպիտակ մարզաշապիկը չքնաղ էր թվում:

Զիդանը տեխնիկապես ավելի լավն էր, քան ես: Երբ նայում ես նրան, տպավորություն է ստեղծվում, որ նա միշտ լավ ժամանակ է անցկացնում ու իսկապես սիրում է ֆուտբոլը: Նա ԵՎՐՈ-2016-ի ժամանակ զանգահարել էր ինձ ու ասել, որ ցանկանում է ինձ տեսնել «Ռեալում»:

Զիդանի մարզումները միշտ շատ հետաքրքիր են: Ես երեք տարի անցկացրել եմ իտալացի մարզիչների գլխավորությամբ, ինչպիսիք են Կոնտեն և Սարին: Այդ տարիներին մարզումներն այնքան էլ հաճելի չէին»,- Ազարի խոսքը մեջբերում է Marca-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0