TotalFootball.am


17.01.20 12:33

Վարանը պատմել է, թե ինչպես պետք է կանգնեցնել Մեսսիին


Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆաել Վարանը խոսել է Լիոնել Մեսսիի դեմ խաղի ու «արքայական» ակումբում անցկացրած տարիների մասին:

«Մեսսիի դեմ պետք չէ պայքարել այնպես, ինչպես մյուսների: Նրա դեպքում թիմային աշխատանք է անհրաժեշտ: Դու չպետք է ազատ թողնես նրան ու տարածություն ստեղծես:

«Ռեալ» ժամանելուց հետո ինձ ոգեշնչում էին Պեպեն և Ռամոսը, քանի որ պաշտպաններ էին, ինչպես նաև Ռոնալդուն, որը օրինակ է ցանկացած խաղացողի համար: Ռամոսը մեծ փորձ ունի և հաղթողի հոգեբանություն: Զիդանն ինձ համար հանգստության և միշտ դրական էներգիա ունեցող մարդու հրաշալի օրինակ է: Ես «Ռեալում» եմ 8 տարի ու յուրաքանչյուր տարի կարծես ամեն ինչ սկսվում է զրոյից: Ես ցանկանում եմ ներդնել բոլոր ուժերս հանուն այս մարզաշապիկի»,- Վարանի խոսքը մեջբերում է Goal-ը:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0