TotalFootball.am


17.01.20 14:37

Դեմբա Բա. «Կհարվածեմ Մանեի դեմքին, եթե նա ասի, որ Մեսսիից լավ է խաղում»


Սենեգալցի հարձակվող Դեմբա Բան խոսել է 2019 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին: 

«Հիմա ընդունված է բոլոր ֆուտբոլիստներին դատել վիճակագրությամբ: Իմ կարծիքով՝ Մանեն պետք է նվաճեր «Ոսկե գնդակը»: Փաստն այն է, որ նա հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացրել: 

Բոլոր խաղերում նա առանցքային դեր է ունեցել: 

Կարծում եմ՝ եթե փոխեինք Մեսսիի և Մանեի վիճակագրական տվյալները, միևնույնն է, «Ոսկե գնդակը» կտային արգենտինացուն: Ես այս հարցը մի շարք խաղացողների հետ քննարկել եմ: Նրանք ասում են, որ Մեսսին որպես ֆուտբոլիստ ավելի ուժեղ է: Իհարկե, դա բոլորը գիտեն: Անգամ, եթե անձամբ Մանեն մոտենա ինձ և ասի, որ Մեսսից ավելի լավ է խաղում, ապա ես կհարվածեմ նրա դեմքին»,- Բայի խոսքն է մեջբերել The Independent-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0