«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի բացառում, որ ապագայում կարող է իր նախկին թիմակից Չավի Էռնանդեսի հետ աշխատել նույն թիմում, բայց արդեն մարզչի կարգավիճակում:
«Չավի-Ինյեստա մարզչական տանդեմը հաճելի է հնչում, բայց այս պահին դա անհնար է: Ես չեմ ասել, որ ուզում եմ աշխատել կոնրետ թիմում, բայց ժամանակի ընթացքում ինձ սկսել է դուր գալ մարզիչ դառնալու գաղաափարը»,- Ինյեստայի խոսքն է մեջբերել Marca-ն:
Հիշեցնենք, որ Չավին մարզում է քաթարական «Ալ-Սադդը»: