TotalFootball.am


22.01.20 09:24

Անչելոտին՝ «Նյուքասլի» հետ ոչ-ոքիի մասին. «Տղաներին ասացի, որ 3:0-ից հետո պարտվել եմ ՉԼ-ի եզրափակչում»


Անգլիայի Պրեմիեր լիգայում «Էվերթոնը» 2:0 հաշվով հաղթելիս ոչ-ոքի է խաղացել «Նյուքասլի» հետ: Մրցակիցը խաղի վերջին րոպեներին երկու գոլ է խփել:

Լիվերպուլյան թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է հանդիպման ելքը:

«Տղաները հիասթափված են: Ասացի նրանց, որ պարտվել եմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում այն բանից հետո, երբ հաղթում էինք 3:0 հաշվով: Լինում են նման բաներ»,- Անչելոտիի խոսքը մեջվբերում է BBC Sport-ը:

Իտալացի մարզիչը նկատի է ունեցել 2005 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտեղ «Միլանը» 3:0 հաշվով հաղթելիս է եղել, սակայն պարտվել է եզրափակիչը հետխաղյա 11 մետրանոցներով:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0